Ֆեդերիկո Վալվերդեն հայտնվել է եվրոպական մի քանի ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է As-ը, այն ակումբները, որոնք հետաքրքրված են ուրուգվայցու ծառայություններով, ուշադիր հետևում են նրա շուրջ ծավալվող իրադարձություններին։ Նրանք գիտեն նաև, որ Վալվերդեն ներկա պահին չի ցանկանում հեռանալ «Ռեալից», սակայն պատրաստ են գործել, եթե ինչ որ բան փոխվի։
27-ամյա ֆուտբոլիստի պոտենցիալ տրանսֆերը գնահատվում է 100-120 մլն եվրո։
Նշվում է, որ նախորդ տարի Վալվերդեի հետ կապ էր հաստատել «Մանչեսթեր Սիթին» և նրանք հնարավոր է կրկին փորձ կատարեն ձեռք բերել ուրուգվայցուն։
Տեղեկություններ են շրջանառվում նաև, որ Ֆեդեի շրջապատի հետ կապ է հաստատել «ՊՍԺ»-ն։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն