Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը հայտարարել է, որ ափսոսում է 2003 թվականին «Մանչեսթեր Յունայթեդից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու համար։
«Ես մեծ հաճույքով մինչև կարիերայիս ավարտը կմնայի «Մանչեսթեր Յունայթեդում» և ոչ մի տեղ չէի գնա, բայց դա պարզապես կանխորոշված չէր։ Իմ կարիերայի ամենամեծ ափսոսանքը «Ռեալ» տեղափոխությունն էր», – Բեքհեմի խոսքերն է փոխանցում Players Sayings-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Իր պրոֆեսիոնալ խաղացողի կարիերայի ընթացքում Դևիդ Բեքհեմը հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», «Փրեսթոնում», Մադրիդի «Ռեալում», «Լոս Անջելես Գելաքսիում», «Միլանում» և ՊՍԺ–ում։ Ներկայումս 49-ամյա Բեքհեմը ՄԼՍ-ի «Ինտեր Մայամի» ակումբի նախագահն է։