Marca-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբը և Կարիմ Բենզեման մոտ են նոր պայմանագիր կքնելուն։
33-ամյա հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022-ի ամռանը, և ակումբը առաջարկել է այն երկարաձգել մինչ 2023 թվականը։
«Ռեալի» և ֆուտբոլիստի հարաբերությունները բավական լավ մակարդակի վրա են, և սպասվում է, որ մրցաշրջանի ավարտին կլինի վերջնական համաձայնություն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արքայական» ակումբը նոր պայմանագրի հարցում համաձայնության է հասել նաև Լուկա Մոդրիչի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Կարիմ Բենզեման մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 19 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am