Լուկա Մոդրիչը և Մադրիդի «Ռեալը» համաձայնության են հասել նոր պայմանագրի կնքման հարցում։
Խորվաթ ֆուտբոլիստը «Արքայական» ակումբի կազմում հանդես է գալիս 2012 թվականից։
Ընթացիկ մրցաշրջանում Լուկա Մոդրիչը կրկին անգամ ապացուցեց, որ կարևոր ֆուտբոլիստ է Մադրիդի «Ռեալի» համար։ Լա Լիգայի այս մրցաշրջանում նա բաց է թողել ընդամենը մեկ հանդիպում։
Նշվում է, որ ֆուտբոլիստը մտադիր է մնալ և կարիերան ավարտել «Սերուցքայինների» կազմում։
AS-ի փոխանցմամբ, Մոդրիչը ևս մեկ տարով կերկարաձգի «Ռեալի» հետ գործող պայմանագրի ժամկետը։
Լուկան նույնիսկ պատրաստ է գնալ աշխատավարձի նվազման, ինչը մեծապես կօգնի ակումբին ներկայիս բարդ ֆինանսական իրավիճակում։
Los Merengues, Realmadrid.am