«Բարսելոնայի» նախկին աստղ Նեյմարը պատմել է՝ ինչպես է ընտրություն կատարել Մադրիդի «Ռեալի» ու կատալոնական ակումբի միջև:
«Չեմ ափսոսում, որ ընտրել եմ «Բարսելոնան», ոչ թե՝ «Ռեալը»: Ես այդտեղ տեղափոխվեցի սրտի թելադրանքով: Իհարկե ցանկանում էի խաղալ Մեսիի հետ, ու «Բարսելոնան» այն թիմն էր, որին սիրում էի: Ընտրությանս օրերը լարված էին: Երկու-երեք օր նույնիսկ չեմ մարզվել, պարզապես տնից գրասենյակ էի գնում, որ պարզեմ այդ հարցը: Մի կողմից զանգում էին «Ռեալի», մյուս կողմից՝ «Բարսելոնայի» ներկայացուցիչները: Երկու ակումբների նախագահներն էլ խոսում էին ինձ հետ ու չէի կարողանում կողմնորոշվել, ինձ խաղալիք էի զգում, սակայն հետո սիրտս բարձր խոսեց... արդյունքում ընտրություն կատարեցի «Բարսելոնայի» օգտին»,- բրազիլացու խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ ներկայումս Նեյմարը պաշտպանում է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլյալի» գույները:
Fanat, Realmadrid.am