Հոդվածներ

Անչելոտի․ «Վաղը կխաղա Կուրտուան, իսկ «Բավարիայի» դեմ՝ Լունինը»
03.05.2024
2013 0

Իսպանիայի առաջնության 34–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Կադիսի» հետ (04.05.2024, 18:15):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Մեր նպատակը պարզ է՝ ցանկանում ենք 3 միավոր վաստակել, որը մեզ կմոտեցնի չեմպիոնական տիտղոսին»։

«Կուրտուան կմասնակցի վաղվա խաղին, նրա վերադարձը շատ լավ լուր է մեզ համար, իսկ «Բավարիայի» դեմ խաղին մեկնարկային կազմում կլինի Լունինը, հետագայում կտեսնենք»։

«Մենք դեռ չեմպիոն չենք դարձել, կտոնենք այն ժամանակ, երբ մաթեմատիկորեն մրցակիցները հետ չեն մնա։ Վաղը դա հաստատ տեղի չի ունենա, այնպես որ այս հարցում ամեն ինչ պարզ է»։

«Սոսյեդադի» դեմ խաղից առաջ Բելինգեմի մոտ գաստրոէնտերիտ էր ախտորոշվել, ինչը նրան մեկ շաբաթ տանջեց։ Հիմա նրա հետ ամեն բան կարգին է և նա կսկսի նույնքան լավ խաղալ, որքան ամբողջ մրցաշրջանի ընթացքում»։

«Վինիսիուսի և Ռոդրիգոյի նոր դի՞րքը, դեռ ամեն ինչ լավ է դասավորվում։ Վինիսիուսը 2 գոլ խփեց «Բավարիային», իսկ Ռոդրիգոն՝ մեկը՝ «Մանչեսթեր Սիթիին»։ Վինիսիուսը մշտապես կատարելագործվում է, նա շատ ճիշտ մտածելակերպ ունի, բացառիկ ֆուտբոլիստ է, որը շատ կարևոր է մեզ համար»։

«Բավարիայի» դեմ խաղում մենք շատ պասիվ էինք պաշտպանվում, մանավանդ առաջին կեսում։ Պատասխան խաղում մենք փոփոխություններ կկատարենք պաշտպանական գծում»։

«Գյուլերը վաղը մեկնարկային կազմում կլինի, Միլիտաոն նույնպես կխաղա «Կադիսի» դեմ։ Էդերը պետք է ռիթմ հավաքի»։

«Կրոսի ապագա՞ն, նա պետք է կայացնի իր համար լավագույն որոշումը»։