«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան իր կարծիքն է հայտնել «Ատալանատայի» դեմ սպասվող դիմակայության մասին։
«Մենք պատրաստ կլինենք «Ատալանտայի» դեմ խաղին։ Դա ուժեղ թիմ է, և նրանք պրեսինգ են կիրառում ողջ խաղադաշտի երկայնքով։ Վերջին տարիներին մենք մեկ անգամ խաղացել ենք նրանց դեմ ՉԼ-ում, և այդ խաղը բարդ էր։ Հիմա մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի հաղթենք և նվաճենք մրցաշրջանի առաջին տիտղոսը։
Ես լավ մարզավիճակում եմ և պատրաստ եմ մրցաշրջանի մեկնարկին։ Նախորդ մրցաշրջանի վերջնամասը ինձ համար հաջող ստացվեց։ Հիմա ես ինձ լավ եմ զգում և առջողջական որևէ խնդիրներ չունեմ, ինչն էլ ամենակարևորն է». Real Madrid TV-ի հետ զրույցի ընթացքում նշել է բելգիացի դարպասապահը։
Los Merengues, Realmadrid.am