«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի գործակալը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին:
«Ավելի վաղ ասել եմ, որ Կարիմը կցանկանար վերադառնալ «Լիոն», քանի որ դա նրա քաղաքն ու ակումբն է: Սակայն այս պահին մենք մոտ ենք «Ռեալի» հետ պայմանագրի երկարաձգելուն»:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողի՝ «արքայական» ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականը, և, ամենայն հավանականությամբ, կարող է երկարաձգվել ևս 1 տարով:
Fanat, Realmadrid.am