Լուկա Մոդրիչը Մադրիդ է տեղափոխվել 2012 թվականին և մեկ տարի անց ականատես է եղել տհաճ միջադեպի, որը տեղի է ունեցել Կրիշտիանու Ռոնալդուի և Ժոզե Մոուրինյոյի միջև:
«Ինձ զարմացրեց Մոուրինյոյի արձագանքը, երբ Իսպանիայի գավաթի խաղարկությունում հաղթում էինք 2:0 հաշվով: Կրիշտիանուն չէր նահանջում պաշտպանությանը օգնելու համար, ու Ժոզեն նախատեց նրան: Նրանք երկար ժամանակ վիճեցին խաղադաշտում, իսկ ընդմիջանը Ռոնալդուն այնքան զայրացած էր, որ քիչ էր մնում լաց լիներ:
Մի պահ նույնսիկ կրքեըը բորբոքվեցին, ու միայն ֆուտբոլիստների միջամտությունը հանգստացրեց իրավիճակը»,- գրել է խորվաթ կիսապաշտպանը ինքնակենսագրական գրքում:
Fanat, Realmadrid.am