«Ռեալի» նախագահի ընտրության հանձնաժողովը հաստատել է գործող նախագահ Ֆլորենտինո Պերեսի թեկնածությունը:
74-ամյա Պերեսի նախագահության նոր ժամկետի դեմ բողոք կարելի է ներկայացնել 2 օրվա ընթացքում:
Ինչպես հաղորդում է Marca-ն, ակումբի նախագահի պաշտոնի այլ թեկնածուներ չեն գրանցվել, ինչը նշանակում է, որ Ֆլորենտինոն, ամենայն հավանականությամբ, կշարունակի պաշտոնավարել և 4 տարի՝ առանց ընտրությունների անցկացման:
Հիշեցնենք, որ նա ակումբը ղեկավարում է վերջին 12 տարիների ընթացքում: «Ռեալի» նախագահ է եղել նաև 2000-2006թթ.:
Ավելի վաղ, իսպանական լրատվամիջոցները նշում էին, որ ցանկանում է նախագահի թեկնածու առաջադրվել բիզնեսմեն Էնրիկե Ռիկելմե:
Fanat, Realmadrid.am