• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Cadena SER. «Վինիսիուսը ցանկանում է տարեկան 25 մլն եվրո վաստակել «Ռեալում»

Հոդվածներ

Cadena SER. «Վինիսիուսը ցանկանում է տարեկան 25 մլն եվրո վաստակել «Ռեալում»
15.02.2025
906 0

Վինիսիուս Ջունիորը ցանկանում է դառնալ «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ 

Cadena SER-ի տեղեկություններով, բրազիլացին ցանկանում է տարեկան 25 մլն եվրո վաստակել։

Վինիսիուսի գործակալը արդեն մի քանի հանդիպում է ունեցել ակումբի ներկայացուցիչների հետ, սակայն առաջին հանդիպմանը ակումբը մերժել է ֆուտբոլիստի պայմանները։ Երկրորդ հանդիպման ժամանակ բրազիլացուն խնդրել են մանրամասնել նման պահանջները։ Սպասվում է, որ առաջիկա հանդիպմանը կքննարկվեն համաձայնության հասնելու տարբեր մեխանիզմներ։

Ներկա պահին Կիլիան Մբապեն, Ջուդ Բելինգեմն ու Վինիսիուսը տարեկան 15 մլն եվրո աշխատավարձ են ստանում։ Եթե Վինիի աշխատավարձը նոր պայմանագրով դառնա 25 մլն եվրո, ապա անգլիացին ու ֆրանսիացին ևս վերանայում կպահանջեն։  

Cadena SER-ի լրագրող Անտոնիո Ռոմերոն պնդում է, որ «Ռեալը» որևէ պարագայում Վինիսիուսին նման աշխատավարձ չի վճարի։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված