Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Ռեալին» պարտվելուց հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը քննադատական խոսքեր էր ասել «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտի և խոտածածկի որակի մասին:
Eleven Force ընկերությունը, որը պաշտոնապես թողարկում է մարզադաշտի 3D մոդելը, որոշել է մեկ օրինակ նվեր ուղարկել գերմանացի մասնագետին:
«Գիտենք, որ Յուրգենը հիանալի հումորի զգացում ունի, և հենց այդպես էլ կընդունի մեր նվերը: Բացի այդ, նրան կուղարկենք «Վանդա Մետրոպոլիտանոյի» օրինակը՝ որպես նվեր 2019 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթելու համար»,- ասել է ընկերության տնօրեն Խոսե Գերերոն:
Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը լուրջ ուշադրության չէր արժանացրել գերմանացու քննադատությունը՝ նշելով, որ «Ռեալը» հպարտ է «Ալֆրեդո դի Ստեֆանոյում» խաղալու համար:
Fanat, Realmadrid.am