Relevo-ի փոխանցմամբ, «Էթիհադում» Կարլո Անչելոտին մտադիր է կիրառել այն խաղային սխեման, որն օգտագործել էր նաև «Սիթիի» դեմ կայացած առաջին խաղի ժամանակ։
Սա նշանակում է, որ կրկին կտեսնենք 4-4-2 սխեման, որտեղ Ռոդրիգոն կգործի հարձակման ձախ եզրից։ Վինիսիուսը կխաղա ավելի բարձր՝ որպես կեղծ 9 համար։ Սովորաբար Վինին խաղում է ձախից, իսկ Ռոդրիգոն՝ աջից, սակայն վերջինս հիանալի է իրեն դրսևորում ձախ եզրում, ուստի տեղի են ունեցել փոփոխություններ։
Այս նոր սխեման թույլ է տալիս Ֆեդե Վալվերդեին ու ևս մեկ կիսապաշտպանի միանալ հարձակմանը աջ եզրից։ Միգուցե հենց դրա շնորհիվ ուրուգվայցին թիմերի միջև կայացած առաջին խաղում կարողացավ դառնալ գոլի հեղինակ։
Ջուդ Բելինգեմի դերը մնում է նույնը։ Նա կարող է ցանկացած պահի միանալ հարձակմանը և տեղ զբաղեցնել մրցակցի տուգանային հրապարակում, իսկ պաշտպանվելիս կատարել «կեղտոտ» աշխատանքը։
Եվս մեկ փոփոխություն, որ կարելի է սպասել պատասխան խաղում այն է, որ Թոնի Կրոսի կողքին կարող է մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս գալ Լուկա Մոդրիչը։ Երկրորդ կեսում արդեն, Անչելոտին նրանց փոխարեն կարող է խաղադաշտ դուրս բերել Կամավինգային և Բրահիմ Դիասին։
Իտալացի մասնագետն արդեն իսկ հասկացրել է, որ պատասխան խաղում խաղադաշտ դուրս կգա նաև Էդեր Միլիտաոն, և քանի որ բացակայելու է Չուամենին, պաշտպանության կենտրոնում նա զույգ կկազմի Անտոնիո Ռյուդիգերի հետ։
Ահա այսպիսի տեսք կարող է ունենալ «Ռեալի» մեկնարկային կազմը «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք պատասխան խաղում։
Los Merengues, Realmadrid.am