• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Արբելոա. «Հանդերձարանում մթնոլորտն այնպիսին է, ինչպիսին պետք է լիներ»

Հոդվածներ

Արբելոա. «Հանդերձարանում մթնոլորտն այնպիսին է, ինչպիսին պետք է լիներ»
22.04.2026
389 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան հայտարարել է, որ գոհ է թիմի հանդերձարանում տիրող մթնոլորտից։

«Ես որևէ լարվածություն չեմ զգում։ Կարծում եմ, որ մենք լավ հարաբերությունների մեջ ենք։ Ես ֆուտբոլն այլ կերպ չեմ հասկանում։ Եվ դա չի նշանակում, որ ֆուտբոլիստների հանդեպ չպետք է պահանջկոտ լինել կամ չպետք է ճնշել նրանց։ Դա այն հարաբերություններն են, որոնք պետք է ընդունել ֆուտբոլիստ լինելով։

Նույնիսկ բարդ պահերին հանդերձարանում տիրել է հրաշալի մթնոլորտ։ Անձամբ ես կարծում եմ, որ դա հաջողություն է և հանդերձարանն այնպիսին է, ինչպիսին պետք է լիներ». նշել է իսպանացի մասնագետը։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված