Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 36-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» ուժերն է չափելու «Գրանադայի» հետ։
Զինեդին Զիդանի սաները արդեն սկսել են նախապատրաստվել այդ հանդիպմանը։
Մարզչական անձնակազմի համար ամենամեծ գլխացավանքը այս խաղից առաջ թիմի պաշտպանությունն է։ Հիմնական կազմի 6 պաշտպաններ չեն մարզվել թիմի հետ։ Նրանք բոլորը անհատական մարզումներ են անցկացրել։
Ընդհանուր խումբը հիմնականում աշխատել է պրեսինգի և գնդակը վերհսկելու վրա։
Ռաֆայել Վարանն ու Ալվարո Օդրիոսոլան մարզվել են խոտածածկի վրա, սակայն մեծ հավանականությամբ չեն կարողանա մասնակցել առաջիկա խաղին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վնասվածք է ստացել նաև Ֆերլան Մենդին, ով ստիպված կլինի բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը։
Վնասվածքներ ունեն նաև Ռամոսը, Կարվախալը և Լուկաս Վասկեսը։
Los Merengues, Realmadrid.am