«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչն ավելի քան մոտ է «Ֆիորենտինա» տեղափոխվելուն։
Ջանլուկա Դի Մարցիոյի փոխանցմամբ, 24-ամյա ֆուտբոլիստն այսօր բուժզննում կանցնի իտալական ակումբի համար։
Յովիչը «Ֆիորենտինայի» հետ 2+1 սխեմայով պայմանագիր կկնքի։ Առաջին երկու մրցաշրջանների համար նախատեսված է 2.5 մլն եվրո աշխատավարձ վճարել սերբ ֆուտբոլիստին։ Երրորդ մրցաշրջանում նա 5 մլն եվրո կստանա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յովիչը անվճար կտեղափոխվի «Ֆիորենտինա», չնայած այն ամենին, որ նրա գործող պայմանագիրը «Արքայական» ակումբի հետ ավարտվում է 2025 թվականին, սակայն «Սերուցքայինները» 50% կստանան այն դեպքում, եթե «Մանուշակները» վաճառեն նրա տրանսֆերային իրավունքները։
Los Merengues, Realmadrid.am