Մադրիդի «Ռեալն» աջ պաշտպանի դիրքն ուժեղացնելու 2 թեկնածու է դիտարկում:
Marca-ի հաղորդմամբ՝ «Սերուցքայինները» հետևում են «Լիվերպուլի» լատերալ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին ու «Կաստիլյան» ներկայացնող Խեսուս Ֆորտեային: Նախապատվությունը տրվում է անգլիացուն, սակայն եթե Ֆորտեան իր խաղով համոզի, նա կբարձրացվի առաջին կազմ:
Հիշեցնենք, որ «Ռեալի» հիմնական աջ պաշտպան Դանի Կարվախալը ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել ու այս մրցաշրջանում շարք չի վերադառնա:
Fanat, Realmadrid.am