Հոդվածներ

«Ռեալ Մադրիդը» մարտահրավեր է նետում արհեստական բանականությանը
03.04.2026
423 0

Արբելոայի թիմը մտնում է մրցաշրջանի եզրափակիչ փուլ՝ չհամարվելով ֆավորիտ ոչ Լա լիգայում, ոչ էլ Չեմպիոնների լիգայում:

Հավաքականների վերջին դադարից հետո վերադառնում է ակումբային ֆուտբոլը: «Ռեալ Մադրիդը» սկսում է մրցաշրջանի վերջնամասը «Մալյորկայի» դեմ խաղով: Արբելոայի սաներն ունեն հստակ նպատակ՝ նվաճել տիտղոս: «Սերուցքայինները» պայքարի մեջ են Լա լիգայում և Չեմպիոնների լիգայում՝ Իսպանիայի սուպերգավաթն ու Արքայական գավաթն արդեն ձեռքից բաց թողնելուց հետո:

Լա լիգա. Դժվարին պայքար գագաթի համար

Իսպանիայի առաջնության ավարտին մնացել է 9 տուր: «Մադրիդը» երկրորդն է՝ չորս միավորով հետ մնալով «Բարսելոնայից»: Առջևում մայիսի 10-ի «Էլ Կլասիկոն» է, որը մեծապես կորոշի տիտղոսի ճակատագիրը:

Ըստ Opta-ի վիճակագրության՝ «Ռեալ Մադրիդը» հաղթելու շատ քիչ հնարավորություն ունի: Համակարգչային հաշվարկներով՝ Արբելոայի թիմն ունի ընդամենը 25,67% հավանականություն՝ բարձրացնելու գավաթը, մինչդեռ «Բարսելոնայի» հնարավորությունը գնահատվում է 74,32%: «Ատլետիկոն» մնացել է հետևում՝ ընդամենը 0,01%-ով:

Նույն վիճակը Չեմպիոնների լիգայում

Մադրիդցիների մեծագույն մարտահրավերը 16-րդ գավաթն է: Դրա համար նախ պետք է քառորդ եզրափակիչում հաղթել «Բավարիային», իսկ հնարավոր կիսաեզրափակիչում հանդիպել «Լիվերպուլ» - «ՊՍԺ» զույգի հաղթողին: Սա բարդ ճանապարհ է՝ հաշվի առնելով, որ թիմն արդեն դուրս է թողել «Մանչեսթեր Սիթիին» և «Բենֆիկային»:

Մրցաշարում մնացել են ութ թիմեր, և ըստ Opta-ի՝ «Մադրիդը» նույնիսկ առաջին երեք ֆավորիտների մեջ չէ, այլ միայն հինգերորդն է: Արբելոայի թիմին տրվում է հաղթանակի ընդամենը 10,56% հնարավորություն:

«Մադրիդը» ևս մեկ անգամ ստիպված կլինի մարտահրավեր նետել տրամաբանությանը՝ Սիբելես հրապարակում տիտղոսը տոնելու համար, քանի որ AI-ի համար նրանք ֆավորիտ չեն ոչ մի մրցաշարում: Սակայն մադրիդցիները բազմիցս ապացուցել են, որ իրենց համար անհնարին ոչինչ չկա:


Ամենակարդացված