«Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը հասկանում է, որ լավագույն ձևով չի սկսել 2026/27 մրցաշրջանը։
26-ամյա բրազիլացին ակումբի կազմում անցկացրած 8 խաղում խփել է ընդամենը մեկ գոլ. սա նրա վատագույն մեկնարկն է կորոնավիրուսի համավարակի ժամանակներից ի վեր։
As-ը հայտնում է, որ Վինիսիուսն ընդունում է, որ ներկայումս հանդես չի գալիս բավականաչափ լավ և հեռու է իր լավագույն մարզավիճակից։ Նա ցանկանում է վերադառնալ նախկին մակարդակին։ Ակումբն աջակցում է բրազիլացուն, և առաջինն այդ անում է մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ով նրան համարում է իր նախագծի առանցքային մասնիկներից մեկը և մտադիր է երկար ժամանակով պահպանել նրա տեղը մեկնարկային կազմում ու խաղադրույք կատարել նրա վրա։ Մարզչի խնդիրը նույնպես կայանում է նրանում, որ ուղիներ գտնի՝ Վինիսիուսին նախկին մարզավիճակը վերադարձնելու հարցում օգնելու համար։
Ֆուտբոլիստն ընդունում է, որ վատ խաղն ու արդյունավետությունը միայն իր մեղքն են, և խնդիրը ոչ միայն ֆիզիկական պատրաստվածության մեջ է, այլև նաև հոգեբանական վիճակի, տրամադրվածության և էմոցիաների։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն