«Ռեալի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը չի պլանավորում հեռանալ ակումբից՝ չնայած խաղաժամանակի պակասին, հայտնում է Marca-ն:
Անցած մրցաշրջանում անգլիացին վնասվածքների պատճառով երկար ժամանակով դուրս էր մնացել շարքից, իսկ այժմ իրավիճակն էլ ավելի է բարդացել։ Ամռանը «Ռեալը» ձեռք բերեց Դենզել Դյումֆրիսին, իսկ Ժոզե Մոուրինյոն սկսեց Ֆեդերիկո Վալվերդեին օգտագործել աջ պաշտպանի դիրքում:
Վերջին հինգ խաղերում Տրենտը խաղադաշտում անցկացրել է ընդհանուր առմամբ 53 րոպե՝ 52 րոպե «Վիլյառեալի» (1:0) և մեկ րոպե «Բարսելոնայի» (2:1) դեմ խաղերում: Ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» նախկին խաղացողը միայն չորս անգամ է հայտնվել մեկնարկային կազմում: Այդ հանդիպումներից մեկը Չեմպիոնների լիգայի 1-ին տուրի «Ինտերի» դեմ խաղն էր։ Այն ժամանակ Արդա Գյուլերի, Բերնարդու Սիլվայի և Էդուարդու Կամավինգայի որակազրկումների, ինչպես նաև Օրելյեն Չուամենիի վնասվածքի պատճառով նա ստիպված եղավ գործել կենտրոնական կիսապաշտպանի դիրքում:
Այժմ, երբ Ալեքսանդր-Արնոլդը դարձել է միայն երրորդ ընտրությունը աջ պաշտպանի դիրքում, հարցեր են առաջանում նրա ապագայի վերաբերյալ: Մի շարք ակումբներ՝ հիմնականում Անգլիայից, արդեն հետևում են իրավիճակին՝ ուսումնասիրելով ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նրան ձեռք բերելու հնարավորությունը:
Նշվում է, որ այս պահին Տրենտը լիովին նվիրված է «Մադրիդին» և չի դիտարկում հեռանալու տարբերակը, թեև առաջիկա երկու ամիսները կարող են էապես փոխել իրավիճակը:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն