Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ասել է՝ երբ է ընտրելու մեկնարկային կազմը «Բորուսիա Դորտմունդի» դեմ խաղի համար ՉԼ-ի եզրափակիչում:
«Մեկ շաբաթ ունեմ մտածելու համար: Ակնհայտ է՝ որոշ կասկածներ կան: Մինչև ուրբաթ ցանկանում ենք վայելել այն իրավիճակը, որում հայտնվել ենք, հետո վերջնական որոշում կկայացնեմ: Պատրաստվում ենք առավելագույնս պատրաստվել ու կփորձենք հաղթել այդ խաղում»,- իռալացու խոսքը փոխանցում է ESPN-ն:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա հունիսի 1-ին Լոնդոնում: Սկիզբը՝ 23:00:
Fanat, Realmadrid.am