«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն խոսել է իր վնասվածքի մասին։
Ուրուգվայցի ֆուտբոլիստը փոխարինվել էր «Բարսելոնայի» դեմ Լա Լիգայի 10-րդ տուրի խաղի (2:1) 62-րդ րոպեին: Խաղից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ Վալվերդեն ավելի քան 40 րոպե խաղացել է վնասվածքով:
Հաղորդվում էր, որ նախնական հետազոտությունը Ֆեդերիկոյի մոտ լուրջ վնասվածքներ չի հայտնաբերել, սակայն «Ռեալի» ավագի վիճակը լրացուցիչ կգնահատվի:
«Ես դեռ 100%-ով պատրաստ չեմ»,– նշել է ֆուտբոլիստը:
Ուրուգվայցին պատասխանել է նաև Մոուրինյոյի հետ աշխատանքի վերաբերյալ հարցին.
«Շատ լավ է, անհավանական, ես վայելում եմ այն»,– ասել է Վալվերդեն:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն