«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն գոլ աչքի ընկավ Լա լիգայի 27–րդ տուրում կայացած «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում (2:1)։
Այս պահի դրությամբ Մբապեն արդեն 29 գոլ ունի «Ռեալի» կազմում՝ բոլոր մրցաշարերում։ Ինչպես տեղեկացնում է Stats Foot-ը, նա դարձել է պատմության մեջ առաջին ֆրանսիացի ֆուտբոլիստը, ով իր նորամուտային մրցաշրջանում գոլերի թիվը հասցրել է 29-ի՝ որևէ թոփ-4 լիգա ներկայացնող ակումբում։ Նախկինում ռեկորդը պատկանում էր Միշել Պլատինիին՝ 28 գոլ «Յուվենտուսի» կազմում 1982/83 մրցաշրջանում։
Հիշեցնենք, որ Մբապեն Ռեալին» էր միացել 2024 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ պայմանագիր կնքելով մինչև 2029 թ․։
Ըստ Transfermarkt պորտալի՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 160 միլիոն եվրո։