Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ (09.02, 23:00):
«Արքայական ակումբի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի նախախաղային մամուլի ասուլիսը
«Իմ կարիերայի ամենադժվար մրցակի՞ցը, Սերխիո Ագուերոն»։
«Կենտրոնական պաշտպանի դիրքում իմ թիմակցին կընտրի մարզիչը։ Նաչոն շատ փորձառու է, սակայն Չուամենին նույնպես կարող է հրաշալի աշխատանք կատարել։ Ինձ համար դժվար է ընտրություն կատարելը։
«Ես չեմ դիտել «Մանչեսթեր Սիթիի» խաղը «Արսենալի» դեմ»։
«Մեր թիմը ընտանիքի պես է։ Մենք շատ վստահ ենք վաղվա խաղից առաջ»։
«Ջուդ Բելինգե՞մը, սկզբում ես փոքր–ինչ զարմացած էի, քանի որ նրան լավ չէի ճանաչում։ Սակայն Աստված իմ, ինչպիսի անհատականություն է։ Նա 20 տարեկանի տեսք չունի և հիմա ավելի շատ է ինձ զարմացնում։ Ես վստահ եմ, որ նա ակումբի և հավաքականի առաջատարը կլինի, քանի որ իր տարիքի համեմատ շատ լուրջ է»։
Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ