Մյունխենի «Բավարիայի» գերմանացի ֆուտբոլիստ Յոզուա Կիմիխը կարող է համալրել Մադրիդի «Ռեալի» շարքը՝ հաղորդում է հեղինակավոր ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:
29-ամյա Կիմիխը, որը ելույթ է ունենում աջ պաշտպանի, հենակետային ու կենտրոնական կիսապաշտպանի դիրքերում, անձամբ է հետաքրքրված «Ռեալի» կազմը համալրելու հնարավորությամբ:
Ֆուտբոլիստի ու մյունխենյան ակումբի պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը: Յոզուան չի ցանկանում շարունակել համագործակցությունը:
«Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Արսենալն» ու «Բարսելոնան» նույնպես այն ակումբներից են, որտեղ Կիմիխը դեմ չի լինի հանդես գալ:
Յոզուա Կիմիխը «Շտուտգարտի» սան է, «Բավարիայում» խաղում է 2015 թվականից: Այժմ նա Գերմանիայի հավաքականի ճամբարում մասնակցում է ԵՎՐՈ-2024-ին: Ֆուտբոլիստը մրցաշարում առանց փոխարինման մասնակցել է ազգային թիմի երկու խաղերին էլ և աչքի է ընկել գոլային փոխանցումով:
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո:
Fenomeno, Realmadrid.am