Հոդվածներ

Մորիենտես. «Վինիսիուսը լավագույնն է աշխարհում»
11.05.2024
1216 0

Ֆերնանդո Մորիենտեսը նշել է, թե ով է իր կարծիքով այս պահին լավագույն ֆուտբոլիստն աշխարհում։

«Առանց կասկածի Վինիսիուսը աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Ըստ իս, այժմ նրան համեմատում են այլ ոճի ֆուտբոլիստների հետ։ Եվ էական չէ, թե որքան լավն են նրանք։ Վինիսիուսը ֆուտբոլիստ է, ով տարբերություն է ստեղծում։ Նա դա ապացուցել է։ 

Լսել եմ, թե ինչպես են կարճ ժամանակ առաջ նրան ծաղրում, քանի որ նա շատ էր վրիպում։ Նրան 25 պահ էր անհրաժեշտ լինում գոլ խփելու համար։ Վինիսիուսը գերազանցեց սպասելիքները։

Վինին այնքան նպատակասլաց ու կարևոր ֆուտբոլիստ է դարձել, որ հայտնվում է այն պահերին, երբ նրա կարիքը ամենաշատն է զգացվում». նշել է «Ռեալի» նախկին հարձակվողը El Partidazo de COPE-ի հետ զրուցի ընթացքում։ 

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին «Ռեալի» կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 21 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։



Ամենակարդացված