«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն իր կարծիքն է հայտնել հունիսի 1-ին կայանալիք ՉԼ-ի եզրափակչի մասին։
«Ես դեռ շատ վաղուց էի ասել, որ «Ռեալն» ու «Բորուսիան» կհայտնվեն եզրափակչում և կհաղթի «Դորտմունդը»։
Անկասկած, «Ռեալը» ֆավորիտն է, սակայն «Բորուսիան» ուժեղ է տիտղոսի համար մղվող պայքարում և արդեն ցույց է տվել, որ գիտի, թե ինչպես է պետք խաղալ մրցաշարում, բարդ խաղերում։ Մենք այդ ամենին ականատես ենք եղել «ՊՍԺ»-ի դեմ կայացած երկու խաղերում։
Այո՛, «Ռեալը» ֆավորիտ է, սակայն ես կարծում եմ, որ «Բորուսիան» չեմպիոն կհռչակվի». նշել է Ռիվալդոն։
Հիշեցնենք, որ եզրափակիչ հանդիպումը կայանալու է «Ուեմբլի» մարզադաշտում։
Los Merengues, Realmadrid.am