«Ռեալ Մադրիդը» կրկին մարզվել է «Ռեալ Մադրիդ Սիթիում»՝ երեքշաբթի օրը Վարշավա մեկնելուց առաջ։
Անչելոտիի սաները մարզումը սկսել են մարզասրահում, որից հետո տեղափոխվել խաղադաշտ և բազմաթիվ վարժություններ կատարել գնդակով։
Տակտիկական փուլից հետո մարզումն ավարտվել է ոչ մեծ խազադաշտում հանդիպումով և դարպասներին հարված կատարելով։ Ալաբան շարունակում է վերականգնվել վնասվածքից։