Երեկ Սերխիո Ռամոսը հերթական հանդիպումն անցկացրեց Իսպանիայի ընտրանու կազմում։
Այդ խաղը Ռամոսի 176-րդ խաղն էր ազգային հավաքականի կազմում։
Նա կրկնեց Ջանլուիջի Բուֆոնի գրանցած ցուցանիշը, ով ռեկորդակիր է այդ ցուցանիշով եվրոպական երկրների հավաքականների կազմում հանդես եկած ֆուտբոլիստների մեջ։
Բացի այդ Ռամոսին ընդամենը 8 խաղ է բաժանում աշխարհի ռեկորդ գրանցելուց։ Այն պատկանում է եգիպտացի ֆուտբոլիստ Ահմեդ Հասանին, ով 184 հանդիպում է անցկացրել հավաքականի կազմում։
Los Merengues, Realmadrid.am