Իսպանիայի առաջնության 27–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Ռայո Վալյեկանոյի» հետ և հաղթեց 2։1 հաշվով։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը
«Խաղից լավ տպավորություններ ունեմ, քանի որ մենք ցանկանում էինք հաղթել ու հասանք դրան։ Հասկանում եմ, որ երկրպագուները գոհ չեն երկրորդ խաղակեսից։
Բայց կան նաև այլ թիմեր, որոնք այս շաբաթ մասնակցել են Չեմպիոնների լիգային, իսկ երեկ կամ այսօր առաջնության խաղերում այնքան էլ լավ հանդես չեկավ։ Օրինակ՝ «Բավարիան», «Ատլետիկոն» և «Բայերը» պարտվեցին, իսկ «Լիվերպուլն» ու «Ինտերը» մեծ դժվարությամբ հասան հաղթանակի»։
«Այսօր Մոդրիչը ամբողջ խաղը անցկացրեց դաշտում։ Արդյոք դա նշանակու՞մ է, որ նա «Ատլետիկոյի» դեմ խաղին չի լինի մեկնարկում։ Չեմ կարծում, որովհետև նա կարող է հասցնել լիարժեք վերականգնվել։ Լուկան մի փոքր հոգնած է, բայց նույնն է նաև մյուսների դեպքում։
Այսօր Մոդրիչն ու Չուամենին հիանալի խաղացին։ Ինձ դուր եկավ այս զույգը կենտրոնում։ Օրլիենը հիանալի պրոֆեսիոնալ է, որը շատ լավ է ընդունում քննադատությունը։ Նա ուժեղ է թե՛ գնդակով, թե՛ առանց դրա։ Հիասքանչ ֆուտբոլիստ է»։
«Վինիսիուսն այսօր շատ լավ հանդիպում անցկացրեց։ Վինիսիուսն ու Մբապեն խփեցին 2 հիանալի գոլ, ու նաև հնարավորություններ ունեին հաշիվը դարձնելու 3։1, բայց հետո մտածեցի, որ ստիպված ենք լինելու պաշտպանվել, այդ պատճառով փոխարինեցի Ռոդրիգոյին ու Կիլիանին։ Այս փոխարինումները միայն կօգնեն նրանց»։
«Բելինգեմը պարզապես թեթև հարված է ստացել։ Լուրջ բան չկա»։
«Առաջիկա հանդիպումը «Ատլետիկոյի» դե՞մ։ Եթե խաղանք այնպես, ինչպես առաջին խաղակեսում «Ռայո Վալեկանոյի» դեմ, շատ լավ շանսեր կունենանք դուրս գալու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ»։