Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ իր թիմը չպետք է չորս գոլ բաց թողներ «Ռեալ Սոսյեդադի» հետ Իսպանիայի գավաթի պատասխան խաղում (4:4):
«Մեր պաշտպանության վիճակը հաշվի առնելով՝ չպետք է չորս գոլ բաց թողնեինք «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում։ Այս մրցաշրջանում «Ռեալի» հարձակումն ավելի արդյունավետ է դարձել Մբապեի շնորհիվ, որն արդեն 32 գոլ է խփել, բայց պաշտպանությունում խնդիրներ կան», - մարզչի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն միացել է «Ռեալին» անցած ամառ։ Այս ընթացքում նա մասնակցել է 45 խաղի բոլոր մրցաշարերում։ Ըստ Transfermarkt-ի՝ ֆրանսիացու տրանսֆերային արժեքը 170 միլիոն եվրո է։
Fanat, Realmadrid.am