Արդա Գյուլերը ճանաչվել է «Ռեալի»՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ (Mahou Five Star Player of the Month)։ Կիսապաշտպանն այս մրցանակին արժանացել է անցած ամսվա ընթացքում Մադրիդի «Ռեալի» կազմում իր ակնառու ելույթների համար։ Գյուլերը մասնակցել է Լա Լիգայում նախորդ ամսվա բոլոր չորս հանդիպումներին։
Մրցանակը ստանալուց հետո նա կիսվել է իր տպավորություններով։
«Ինձ շատ կարևոր եմ զգում, շատ ուրախ ու հպարտ եմ այս մրցանակի համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին։ Հուսով եմ, որ այս տարի մենք կկարողանանք տիտղոսներ նվաճել, և ես իմ ներդրումը կունենամ դրանում։ Մենք աշխատում ենք հաղթել մեր առջև սպասվող յուրաքանչյուր խաղում». նշել է Գյուլերը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն