Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Յուվենթուսը» տանը դժվարին հաղթանակ տոնեց «Ֆերենցվարոշի» նկատմամբ (2:1):
Թուրինյան ակումբի կազմում գոլեր հեղինակեցին «Ռեալի» նախկին ֆուտբոլիստները՝ Կրիշտիանու Ռոնալդուն և Ալվարո Մորատան:
Հատկապես գեղեցիկ ստացվեց պորտուգալացու գոլը. հատկանշական է, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը 15 մրցաշրջան անընդմեջ գոլի հեղիանակ է դառնում Չեմպիոնների լիգայում:
Ռոնալդուն «արքայական» ակումբում հանդես է եկել 2009-2018 թվականներին:
Fanat, Realmadrid.am