Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Պրեդրագ Միյատովիչը կանխատեսում է արել «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպման վերաբերյալ:
«Հավասար հանդիպում կլինի: Հաղթողը կորոշվի տակտիկական հնարքների և մանրուքների արդյունքում: Ես խաղացել եմ «Էլ Կլասիկոյում» ու կարող եմ ասել, որ թիմերի դիրքը մրցաշարային աղյուսակում ոչինչ չի որոշում: Կարծում եմ՝ կգրանցվի 2-1 հաշիվը»,- Միյատովիչի խոսքը մեջբերում է AS-ը:
«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 28-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին:
Fanat, Realmadrid.am