Հոդվածներ

Վինիսիուսը ճաշկերույթ է կազմակերպել
03.11.2024
2647 0

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը ճաշկերույթ է կազմակերպել՝ խաղընկերներին հրավիրելով ռեստորան:

AS-ի հաղորդմամբ՝ բրազիլացին ցանկացել է շնորհակալություն հայտնել թիմակիցներին՝ «Ոսկե գնդակ-2024»-ում իրեն աջակցելու համար:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության լավագույն քառյակում ընդգրկված էին «Արքայական ակումբի 3 ֆուտբոլիստներ (Վինիսիուս, Բելինգեմ, Կարվախալ), սակայն պատվավոր մրցանակը ստացավ «Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Ռոդրիոն:

Fanat, Realmadrid.am