Ֆուտբոլի Իսպանիայի 2027 թվականի Սուպերգավաթը կանցկացվի Ստամբուլում (Թուրքիա)։ Այս մասին հայտնում է Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) մամուլի ծառայությունը։
Տիտղոսի համար պայքարում կմրցեն Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», «Ռեալ Սոսյեդադը» և Մադրիդի «Ատլետիկոն»։ Հանդիպումները կկայանան «Աթաթուրքի անվան օլիմպիական» մարզադաշտում, որը տեղավորում է շուրջ 75 հազար հանդիսական։ Մրցաշարը կանցկացվի փետրվարի 2-ից 7-ը։
Նախորդ մրցաշրջանում Իսպանիայի Սուպերգավաթակիր է դարձել «Բարսելոնան»։ Մրցաշարի կիսաեզրափակչում կատալոնական ակումբը ջախջախել է Բիլբաոյի «Ատլետիկին» (5:0), իսկ հետո հաղթել «Ռեալին» (3:2)։ Նշենք, որ «Կապտանռնագույնները» հաղթել են Սուպերգավաթի վերջին երկու խաղարկություններում։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն