Ներկա պահին Զինեդին Զիդանի աշխատանքը որևէ ռիսկի տակ չէ, չնայած այն բանին, որ թիմի ելույթները այնքան էլ չեն տպավորում։
Բայց եթե «Ռեալը» մրցաշրջանն ավարտի առանց տիտղոսների, ապա շատ հավանական է, որ ֆրանսիացի մասնագետը կթողնի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը։
«Ռեալը» բաց թողեց մրցաշրջանում առաջին տիտղոսը նվաճելու հնարավորությունը՝ Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզարփակչում զիջելով «Ատլետիկին»։
Լա Լիգայում «Ռեալը» ներկա պահին ընթանում է երկրորդ հորիզոնականով՝ 4 միավորով զիջելով «Ատլետիկոյին», որը նաև երկու խաղ ավելի քիչ է անցկացրել։
Ինչ վերաբերում է ՉԼ-ին, 1/8 եզրափակչում Զիդանի սաները ուժերը չափելու են «Ատալանտայի» հետ։
Los Merengues, Realmadrid.am