Պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը որոշել է կարիերան շարունակել «Ռեալում»:
Marca-ի հաղորդմամբ՝ «Ալ Նասրն» ու «Ալ Հիլյալը» պատրաստ են գերմանացուն դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող պաշտպանը, սակայն նա նախընտրում է մնալ «Արքայական ակումբում»:
Լա լիգայի ավարտված մրցաշրջանում Ռյուդիգերն անցկացրել էր 33 խաղ ու խփել 1 գոլ: