«Ռեալը» մտադիր է իրականացնել «Բայերի» 17-ամյա հարձակվող Իկեր Բրավոյի տրանսֆերը։
Ժերար Ռոմերոյի փոխանցմամբ, թիմերը այսօր համաձայնության են հասել այդ տրանսֆերի շուրջ։
Բրավոն «Բայերի» շարքերը համալրել է նախորդ ամռանը։ Մինչ այդ նա հանդես է եկել «Բարսելոնայի» ակադեմիայում, որտեղ իր նորամուտը նշել է 5 տարեկանում։
Հարձակվողը հիմնականում խաղացել է «Բայերի» երկրորդ թիմում, սակայն նախորդ մրցաշրջանում նաև նշել է իր նորամուտը հիմնական թիմի կազմում։
Los Merengues, Realmadrid.am