«Ռեալը» շարունակում է հետաքրքրվել ՊՍԺ-ի աստղ Կիլիան Մբապեի ծառայություններով:
La Gazzetta dello-ի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է 1 միլիարդ եվրո ծախսել, միայն թե ԱԱ-2022-ի լավագույն ռմբարկուն ելույթները շարունակի մադրիդյան գրանդում:
Այս գումարի մեջ են մտնում հարձակվողի հրաժարագինը, 3 տարվա աշխատավարձը, տարատեսակ բոնուսներ:
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն անցկացրել է 32 խաղ, խփել 29 գոլ ու կատարել 7 ասիստ:
Fanat, Realmadrid.am