Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն. Գոնսալո Գարսիա
04.08.2026
118 0

«Ռեալ Մադրիդ»-ը և «Ֆուլհեմ»-ը համաձայնության են եկել թիմի խաղացող Գոնսալո Գարսիայի տեղափոխության շուրջ։

Գոնսալոն «Ռեալ Մադրիդ» է եկել 2014 թվականին՝ ընդամենը 10 տարեկանում, և տասնմեկ մրցաշրջան եղել է մեր ակումբի անդամ։

Կրելով առաջին թիմի մարզաշապիկը՝ նա նվաճել է Աշխարհի ակումբային առաջնության մեկ գավաթ և Լա Լիգայի մեկ տիտղոս։ Գոնսալոն միշտ կրել է «Ռեալ Մադրիդ»-ի արժեքները և օրինակ հանդիսացել։

Ակումբը շնորհակալություն է հայտնում նրան այս տարիների ընթացքում ցուցաբերած նվիրվածության և ջանասիրության համար։ «Ռեալ Մադրիդ»-ը, որը միշտ կլինի նրա տունը, լավագույնն է մաղթում Գոնսալոյին և իր ընտանիքին կյանքի այս նոր փուլում:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված