Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Կարիմ Բենզեմայի հնարավոր վերադարձի մասին խոսակցություններն անհիմն են:
«Ես գիտեմ, որ «Ռեալի» երկրպագուները սիրահարված են Բենզեմային, սակայն նրա վերադարձը չի քննարկում: Պատմությունն ավարտված է»:
Ավելի վաղ ֆրանսիացին հայտարարել էր, որ իրեն միայնակ է զգում «Ալ Իթիհադում» և խաղընկերների օգնության կարիքն ունի: Նա դեկտեմբերից գոլի հեղինակ չի դարձել:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» դափնեկիրը մադրիդյան գրանդի գույները պաշտպանել է 2009-2023 թվականներին ու 648 խաղում խփել 354 գոլ, կատարել 165 ասիստ:
Fanat, Realmadrid.am