Պրեդրագ Միյատովիչը կարծում է, որ «Ռեալը» բարդ ժամանակներ է ապրում։
«Ինձ մոտ տպավորություն է, որ թիմը չի ենթարկվում Անչելոտիին։ Տեսնելով խաղի ընթացքում կատարված փոփոխությունները, միտք է առաջանում, որ Կարլոն չգիտեր, թե որ կողմ ուղեր սլաքները խաղը փոխելու համար։ Երկու-երեք լավ մրցաշրջաններից հետո եկել է մի պահ, երբ թիմը թուլացել է։
Ելքերը շատ քիչ են, և վստահ չեմ, որ Անչելոտին կկարողանա գտնել դրանք ու կրկին մոտիվացնել իր ֆուտբոլիստներին։
Թիմում կան դժգոհ ֆուտբոլիստներ, ովքեր շատ ավելի քիչ են խաղաժամանակ ստանում, քան ակնկալում էին։ Գյուլերը, Էնդրիկը ցանկանում են ավելի շատ խաղալ։ Բելինգեմի մոտ մրցաշրջանի մեկնարկը լավ էր, բայց հիմա անկում է նկատվում, իսկ Մբապեն ու Վինիսիուսը ցանկանում են խաղալ նույն եզրում։ Իրավիճակն անհանգստացնող է». նշել է Միյատովիչը։
Los Merengues, Realmadrid.am