«Սևիլիան» հայտարարել է Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Ֆրան Գոնսալեսի տրանսֆերի մասին:«
«Սևիլյան» և «Ռեալը» համաձայնության են եկել դարպասապահ Ֆրանսիսկո Խավիեր Գոնսալես Պերեսի տրանսֆերի շուրջ, ով ակումբի հետ պայմանագիր է ստորագրել մինչև 2031 թվականի հունիսը», — ասված է «Սևիլյայի» պաշտոնական կայքի հայտարարության մեջ:
Նախորդ մրցաշրջանում դարպասապահը 14 անգամ ընդգրկվել է Մադրիդի «Ռեալի» առաջին թիմի հայտացուցակում, ինչպես նաև 28 հանդիպում է անցկացրել «Կաստիլիայի» կազմում:Պահեստային թիմի հետ նա հասել է մինչև Լա Լիգա 2 դուրս գալու փլեյ-օֆֆ փուլ, որտեղ թիմը հենց առաջին տուրում զիջել է «Սաբադելին»:
Միջազգային մակարդակում Գոնսալեսը հանդես է գալիս Իսպանիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում: 2024 թվականին նա դարձել է Մ19 Եվրոպայի չեմպիոն, իսկ 2025-ին մասնակցել է Չիլիում կայացած Մ20 աշխարհի առաջնությանը։ Վերջին տարվա ընթացքում ֆուտբոլիստը նաև իր նորամուտն է նշել Իսպանիայի երիտասարդական հավաքականի (Մ21) կազմում և երեք հանդիպում անցկացրել 2027 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում, որը կայանալու է Սերբիայում և Ալբանիայում:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն