Հոդվածներ

Օլիսեն դեմ չէ «Ռեալ» տեղափոխությանը
07.06.2026
60 0

Մայքլ Օլիսեն կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալի» կազմում։ 

Լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնի տեղեկություններով, մադրիդյան ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել ֆրանսիացու շրջապատի հետ ուղիղ կամ միջնորդների միջոցով։ Անձամբ ֆուտբոլիստը տեղյակ է «Ռեալի» հետաքրքրվածության մասին և դեմ չէ տեղափոխությանը։

«Ինձ մոտ ինֆորմացիան այնպիսին է, որ «Ռեալը» ուղիղ կամ անուղղակի կերպով կապ է հաստատել Օլիսեի հետ։ նա գիտի, որ «Ռեալն» իր ծառայություններով հետաքրքրված է։ Նա պատրաստ է փոխել ակումբային գրանցումը։ Մադրիդում էլ գիտեն, որ Մայքլը դեմ չէ այդ գաղափարին ու ինչ որ չափով «Ռեալ» տեղափոխությունը նրան գրավում է։

Աստղը, որին Ֆլորենտինոն ցանկանում է տեսնել իր թիմում, Օլիսեն է։ Նա շատ է դուր գալիս Պերեսին, և հատկապես տպավորել է «Ռեալ» - «Բավարիա» դիմակայության ժամանակ». նշել է Ալվարես դե Մոնը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված