Հոդվածներ

Մոուրինիոն ցուցադրել է իր ֆուտբոլային հավաքածուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
13.07.2026
63 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ցուցադրել է իր ֆուտբոլային հավաքածուն։

63-ամյա պորտուգալացին էքսկուրսիա է անցկացրել Netflix-ի նկարահանող խմբի համար՝ իր կարիերայի մասին վավերագրական ֆիլմի շրջանակնում։

Մոուրինյուն, ի թիվս այլ իրերի, ցույց է տվել Դիեգո Մարադոնայի ստորագրությամբ խաղակոշիկները, ինչպես նաև «Սպորտինգի» մարզաշապիկը, որով Կրիշտիանու Ռոնալդուն հանդես է եկել պրոֆեսիոնալ մակարդակում իր դեբյուտային մրցաշրջանում։

Խոսելով իր կարիերայի մասին՝ Ժոզեն նշել է. «Ես սկսել եմ տիտղոսներ նվաճել 2003 թվականին։ Իսկ վերջին տիտղոսը վերցրել եմ 2022-ին։ Ես հաղթում եմ 20 տարի։ Այդ պատճառով էլ ցանկանում են պատմել իմ պատմությունը։ Ոչ ոք վավերագրական ֆիլմ չի նկարահանի մի մարդու մասին, ով ոչնչի չի հասել»։

Նա նաև արտահայտվել է իր «Հատուկ» (The Special One) մականվան մասին.

«Այնպես չէ, որ ես մտնում եմ այստեղ և ինձ հատուկ եմ զգում։ Այս ամբողջ պատմությունը «Հատուկի» մասին ուղղակի ինչ-որ հիմարություն է, որն ինձ համար հորինել են Անգլիայում»։

Մոուրինյուի խոսքերին արձագանքել է Netflix-ի նկարահանող խմբի անդամը.

«Զվարճալի է դա լսել, երբ ձեր թիկունքում ձեր պատկերով որմնանկար կա»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված