Հոդվածներ

«Ռեալը» անգլիական ակումբին առաջարկել է ձեռք բերել Կամավինգային
02.07.2026
121 0

«Ռեալը» «Մանչեսթեր Սիթիին» առաջարկել է ձեռք բերել Էդուարդո Կամավինգային։ Անգլիական ակումբը քննարկում է 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ թիմերը բանակցություններ են վարում կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ։ «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բաց է Կավամինգային վաճառելու համար, քանի որ ցանկանում է, որ ակումբը նոր կիսապաշտպան և կենտրոնական պաշտպան ձեռք բերի։ Վերջին մրցաշրջաններում ցուցադրած խաղով Էդուարդոն չի տպավորել պորտուգալացի մարզչին։

Նախորդ մրցաշրջանում Կամավինգան «Ռեալի« կազմում անցկացրել է 43 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով երկու գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրան գնահատում է 50 միլիոն եվրո։

Silent Striker, Realmadrid.am