Իսպանիայի առաջնության 22–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 0–1 հաշվով պարտվեց «Էսպանյոլին»։
Ավարտվեց «Ռեալի»՝ 31 խաղից բաղկացած նվազագույնը մեկ գոլ խփելու շարքը։ Սեփական ռեկորդի կրկնության համար չհերիքեց 4 արդյունավետ հանդիպում։
Վերջին անգամ «Ռեալը» Պրիմերայի վտանգավոր գոտում գտնվող թիմի պարտվել է 2019 թվականին («Մալյորկա»): Նախքան այդ՝ մադրիդցիները 1983 թվականին պարտվել էին «Վալենսիային», 1978–ին՝ «Ռասինգին», 1977–ին՝ «Կադիսին», 1961–ին՝ «Օվիեդոյին»։
«Ռեալ Մադրիդն» առաջին խաղակեսում ընդամենը 3 հարված է կատարել «Էսպանյոլի» դարպասին։
«Էսպանյոլի» վերջին 4 տնային հաղթական խաղերը Լա լիգայի առաջատարի նկատմամբ եղել են «Ռեալի» դեմ (2002, 2007, 2021 և 2025 թվականներին)։ «Թութակները» 2001 թվականից ի վեր («Դեպորտիվոյի» դեմ) տանը չեն հաղթել Պրիմերայի առաջատարի»։
2018 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ «Ռեալ Մադրիդը» չկարողացավ գոլ խփել «Էսպանյոլի» դեմ խաղում։
«Էսպանյոլի» դեմ խաղում «Ռեալ Մադրիդը» գնդակը վերահսկում էր 76% ժամանակում, ինչը Լա լիգայում «սերուցքայինների» լավագույն ցուցանիշն է 05/06 մրցաշրջանից ի վեր։