Հոդվածներ

Փառք Աստծո, որ «Բավարիայի» դեմ մրցավեճում Վալվերդեն կխաղա
05.04.2026
84 0

Պաբլո Պոլոյի կարծիքը

«Ռեալ Մադրիդը» Մալյորկայում խաղում էր չեմպիոնության համար առանց Վալվերդեի, և եղավ այն, ինչ եղավ: Ուրուգվայցու բացակայությունը շատ զգացվեց՝ ոչ միայն իր գոլերի կամ գրոհներին միանալու, այլև այն բնավորության պատճառով, որը նա փոխանցում է այս թիմին, որն այսօր դաշտում (իսկ գուցե նաև դաշտից դուրս) առաջնորդի կարիք ուներ:

Լավ նորությունն այն է, որ Միլիտաոն վերադարձել է: Այն կարճ ժամանակահատվածում, երբ նա դաշտում էր, զգացվեց, որ նա կենսական նշանակություն ունեցող պաշտպան է, որպեսզի «Մադրիդն» այս մրցաշրջանում գոնե ինչ-որ բանի հասնի: Եվ ամեն ինչ հուշում է, որ մեզ մնացել է միայն մեկ փամփուշտ՝ Չեմպիոնների լիգան:

«Մադրիդի» խնդիրը պաշտպանությունում լուրջ, է խաղ հաղթելու համար թիմը կառուցվում է պաշտպանությունից, իսկ այս «Մադրիդը» հետնամասում չափից շատ նվերներ է մատուցում: Այս ամառ գծված պլանը տապալվում է: Փաստն այն է, որ առաջին խաղակեսը վատը չէր, բայց թիմը չափից շատ պահեր ներեց, և ամենից շատ պետք է անհանգստացնի Արբելոայի փոփոխությունների արդյունավետության բացակայությունը երկրորդ խաղակեսում: Ո՛չ Բելինգեմը, ո՛չ Մաստանտուոնոն, ո՛չ էլ նույնիսկ Վինիսիուսը տպավորություն չթողեցին, թե «Մադրիդը» պայքարում է Լա Լիգայի տիտղոսի համար:

«Մադրիդը» արժանի չէր ընդմիջման գնալ պարտվողի դերում, բայց առաջին գոլի նման սխալները թանկ են նստում: Շատ վատ խաղաց Կամավինգան՝ մի ֆուտբոլիստ, ով եթե այսպես շարունակի, կարող է նույնիսկ Աշխարհի առաջնությունից դուրս մնալ: Ֆրանսիայում լուրեր են պտտվում, որ սա կարող է լինել նրա վերջին տարին «Մադրիդում», և կլինեն թեկնածուներ, ովքեր պատրաստ կլինեն վճարել նրա տրանսֆերի համար:


Ամենակարդացված