«Ռեալը» պատրաստ է վաճառել Էդուարդո Կամավինգայի տրանսֆերային իրավունքները։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվել, որ Ժոզե Մոուրինիոն հույսեր չի կապում ֆրանսիացի կիսապաշտպանի հետ։
«Ռեալն» իր հերթին հասկացրել է պորտուգալացի մասնագետին, որ նոր պաշտպան և կիսապաշտպան ձեռք բերելու համար նախ պետք է կլորիկ գումարով վաճառեն ներկայիս կազմի ֆուտբոլիստներից մեկի տրանսֆերային իրավունքները։ Այս մասին հայտնում է As-ը։
Բոլորը պնդում են, որ հեռանալու գլխավոր թեկնածուն Կամավինգան է։ Նրա ծառայութուններով հետաքրքրված են «Ինտերն» ու «ՊՍԺ»-ն։
«Ռեալը» ակնկալում է ֆրանսիացու տրանսֆերի արդյունքում ստանալ առնվազն 60 մլն եվրո, սակայն ամեն բան կախված է լինելու Ժոզե Մոուրինիոյից։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն